Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան 5 տարով երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Մի քանի օր առաջ 22-ամյա դարպասապահը հայտնեց, որ Բելգիայի ազգային հավաքականից վերադառնալուց հետո պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «կապույտների» հետ: Եվ այսօր դա տեղի ունեցավ:
Հիշեցնենք, որ «Չելսին» Կուրտուային գնել է 2011թ-ին «Գենկից»: Մինչ այս մրցաշրջանը նա երեք տարի անընդմեջ վարձավճարով խաղաց Մադրիդի «Ատլետիկոյում», որի հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն և հասավ մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
-Ես շատ ուրախ եմ նոր պայմանագրի համար: Իմ ապագայի հարցը վաղուց էր որոշված, սակայն հաճելի է զգալ, որ հաջորդ հինգ տարիներին ես խաղալու եմ այստեղ,- ասել է Կուրտուան: