«Նյուքասլի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն հույս ունի, որ նոր մրցաշրջանն իր ակումբի համար ավելի հաջող կդասավորվի, քան նախորդը:
Ավարտված մրցաշրջանում «կաչաղակները» ստիպված էին պայքարել Պրեմիեր Լիգայում իրենց տեղը պահելու համար: 27-ամյա իվուարցին հույս ունի, որ նոր մրցաշրջանում «Նյուքասլն» ավելի լուրջ առաջադրանքներ կհաղթահարի:
-Անցած մրցաշրջանը «Նյուքասլի» համար լավագույններից չէր: Բարդ մրցաշրջան ստացվեց Եվրոպա Լիգայում և Պրեմիեր Լիգայում, բայց հիմա մենք կարող ենք մի փոքր հանգստանալ: Ամբողջ թիմի համար դժվար էր, բայց, եթե ամփոփենք արդյունքները, ապա ամենակարևորն այն է, որ մնացինք Պրեմիեր Լիգայում:
Դա արդեն անցյալում է, և հիմա մենք պետք է նախապատրաստվենք հաջորդ մրցաշրջանին: Նայելով անցած մրցաշրջանին՝ մենք ուղղակի չպետք է թույլ տանք այդ ամենի կրկնությունը հաջորդ մրցաշրջանում,- «Նյուքասլի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում հայտնել է Տիոտեն: