• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոբի Ալդերվեյրելդը չի պատրաստվում տեղափոխվել «Լիվերպուլ»

Տոբի Ալդերվեյրելդ«Այաքսի» կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը տեղափոխվում է «Լիվերպուլ»:

«Կարմիրների» համար պաշտպանության կենտրոնը համարվում է որոշակի խնդիր՝ հաշվի առնելով, որ Ջեյմի Կարագերն ավարտում է կարիերան, իսկ Մարտին Շկրտելն ու Սեբաստյան Քոաթեսը կարող է հեռանան ակումբից:

Վերջերս 24-ամյա Տոբին կրակին յուղ լցրեց՝ հայտնելով, որ «Լիվերպուլը» համապատասխանում է իր պահանջներին: Մինչդեռ այժմ Բելգիայի ազգային հավաքականի խաղացողը հակառակն է ասում:

-Կարդացել եմ, որ «Լիվերպուլը» հնարավոր է՝ հետաքրքրված է իմ ծառայություններով: Երբեք չեմ ասել, որ «Լիվերպուլը» լինելու է իմ հաջորդ ակումբը: Դրանում ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա:

«Այաքսը» ֆանտաստիկ ակումբ է բոլոր չափանիշներով: Ամեն տարի մենք պայքարում ենք տիտղոսների համար և հաջողությամբ հանդես ենք գալիս Եվրոպայում: Մրցաշրջանի ավարտից հետո ես կդիտարկեմ իմ ունեցած տարբերակները: Հնարավոր է, որ ես նույնիսկ մնամ «Այաքսում»,- հայտնել է ֆուտբոլիստը: Metro

Հետաքրքիր փաստեր