«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը կախվածություն ունի խաղադրույքներից:
Անցյալ շաբաթ, երբ Տոնալին հանդես էր գալիս Իտալիայի հավաքականում, «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի հետ միասին հարցաքննվել էր բուքմեյքերական գրասենյակներում անօրինական խաղադրույքների մասին:
Գործակալ Ջուզեպե Ռիսոն խոստովանում է, որ Տոնալին նման կախվածություն ունի, և talkSPORT-ի աղբյուրները Իտալիայում պնդում են, որ Սանդրոն այժմ կարող է ամբողջ աշխարհի վրա տարածող 18 ամսով որակազրկում կրել:
«Նա խաղում է իր ամենակարևոր խաղը՝ ընդդեմ խաղադրույքների կախվածության»:
«Նա շոկի մեջ է, շատ տխուր է: Նա պետք է հաշտվի այս իրավիճակի հետ: Այս պահին նա մարզվում է («Նյուքասլի» հետ): Նա ինձ ասաց, որ շատ լավ է մարզվում: Նա կարող է խաղալ շաբաթ օրը»,- ասել է Ռիզոն:
Ավելացնենք, որ ՖԱ-ի կանոնները չեն խանգարում Տոնալիին խաղալ իր ակումբում հետաքննության ընթացքում: