Չկարողանալով ընդհանուր լեզու գտնել ակումբի ղեկավարության հետ՝ Տոնի Պյուլիսը լքեց «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Պյուլիսի և «արծիվների» նախագահ Սթիվ Պերիշի հարաբերություննները սրվել են: Կոնֆլիկտի պատճառը տրանսֆերային քաղաքականության հարցում նրանց անհամաձայնությունն էր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Պյուլիսը ցանկանում էր ինքնուրույն որոշել տրանսֆերային գործերը, այն դեպքում, երբ այժմ այդ հարցով զբաղվում են Պերիշը և սպորտային տնօրեն Յան Մուդը: Տոնիի կարծիքով, նրա ղեկավարները ոչ էֆեկտիվ են կատարում այդ գործը:
Ավելացնենք, որ Պյուլիսը «Փելեսում» էր անցած տարվա նոյեմբերից: Մայիսին 56-ամյա ուելսցին ճանաչվեց Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ: