“Տոտենհեմ”-ը կարող է մինչեւ դեկտեմբերի կեսերը մնալ առանց իրենց առաջատար կիսապաշտպան Մուսա Դեմբելե, եթե անհրաժեշտ լինի նրան վիրահատել:
Այս պահին հարցը վիրաբուժության անհրաժեշտության մասին դեռ չի լուծվել, բայց “Տոտենհեմ”-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ բելգիացին, ում տրանսֆերը արժեր 15 մլն ֆունտ, չի ենթարկվի վիրահատական միջամտության:
“Նա չի կարող լիովին տեղաշարժվել, ինչի պատճառով նրան մանրակրկիտ կզննեն: Եթե վիրահատությունը այնուամենայնիվ անհրաժեշտ է, մենք հույս ունենք, որ նրա վերադարձը կլինի մեկ, մեկուկես ամսից: Եթե ոչ, ապա նա կվերադառնա մի քանի շաբաթից”, – մեջբերում է Վիլաշ-Բոաշին The Sun-ը: