«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իրենց ակումբը այլևս չի փորձի ձեռք բերել «Ինտերնասիոնալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Լեանդրո Դամիաոյին:
«Տոտտենհեմը» մի քանի տարի է, ինչ հետաքրքրվում է Դամիաոյով: 2011թ-ից յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբը փորձում է ձեռք բերել Լեանդրոյին:
Հունվարի 31-ին «Տոտտենհեմը» հերթական փորձը կատարեց և կրկին անհաջող: Սակայն սա լոնդոնցիների վերջին փորձն էր:
-Մենք շատ զգույշ էինք տրանսֆերային պատուհանի ընթացքում: Բոլորին հայտնի է, որ ակումբը լրջորեն հետաքրքրվում էր Դամիաոյով, սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ: Պետք է առաջ շարժվել:
Չեմ կարծում, որ ամռանը նորից առաջարկ կանենք,- ասել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը: