«Տոտտենհեմը» պատրաստվում է մերժել թիմի առաջատար Գարեթ Բեյլին գնելու «Յունայթեդի» բոլոր առաջարկները:
Մեկ օր առաջ անգլիական թերթերը հայտնեցին, որ «կարմիր սատանաները» պատրաստվում են ուելսցու համար 60 մլն ֆունտ առաջարկել: Թվում էր, թե այդ գումարը «Տոտտենհեմին» կարող է ստիպել լսել առաջարկությունը:
Սակայն «Տոտտենհեմի» ղեկավարությունից Dail Mirror-ին հայտնել են, որ «Յունայթեդի» առաջարկած և ոչ մի գումար չի կարող Դանիել Լևիին ստիպել վաճառել Բեյլին:
Հաղորդվում է, որ «Տոտտենհեմը» 24-ամյա ուելսցուն չի վաճառի անգամ 85 մլն ֆունտով, որը կարող է լինել տրանսֆերային նոր ռեկորդ: