Հաջորդ շաբաթվա սկզբին «Տոտտենհեմը» Կրիստիան Բենտեկին գնելու համար իր առաջարկը կներկայացնի «Աստոն Վիլլային»: Այս մասին հաղորդում է Daily Telegraph պարբերականը:
Հաղորդվում է, որ բիրմինգհեմյան ակումբն արդեն հասկացնել է տվել, որ հետաքրքրված չէ այլ ֆուտբոլիստի հետ փոխանակությամբ կամ այլ առաջարկով, որը քիչ կլինի 25 մլն ֆունտից:
Սակայն «Տոտտենհեմը» 22-ամյա բելգիացու համար պահանաջվող գումարը չափից ավել է համարում և պատրաստվում է 20 մլն-ի առաջարկ անել:
Ինչպես հայտնի է, այս շաբաթ Կրիստիանը ակումբին դիմեց իրեն վաճառելու խնդրանքով: Լոնդոնցիները հուսով են, որ տրանսֆերին կօգնի անձամբ Բենտեկը: «Տոտտենհեմը» Բենտեկին պատրաստ է առաջարկել շաբաթական 70 հզր ֆունտ աշխատավարձ և տեղ հիմնական կազմում, որը հնարավոր կլինի Էմանուել Ադեբայորին վաճառելուց հետո:
Ավելացնենք, որ Կրիստիանը արձակուրդից կվերադառնա հինգշաբթի օրը: «Տոտտենհեմը» հուսով է՝ այս հարցում համաձայնության կգա մինչ Հոնկոնգ մեկնելը, որտեղ կմասնակցի Barclays Asia Cup-ին: