«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Էրիկ Դայերին գնելու մասին: Գործարքն արժեցել է 4 մլն ֆունտ:
Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստն լոնդոնյան ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: Լոնդոնում հաջող բուժզննում անցնելուց հետո Դայերը դարձավ այս ամառվա ընթացքում «Տոտտենհեմի» երրորդ ձեռքբերումը Միխել Վորմից և Բեն Դեյվիսից հետո:
Ավելացնենք, որ 20-ամյա Դայերը պորտուգալական ակումբի կազմում 30 խաղի է մասնակցել: