«Տոտտենհեմը» հրաժարվել է ձեռք բերել «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային: Փոխարենը լոնդոնցիները պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել բրազիլական «Ինտերնասիոնալին»՝ թիմի հարձակվող Լեանդրո Դամիաոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
20-ամյա Զախան հանդիսանում է Պրեմիեր Լիգայի գրանտ ակումբների ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը: Սակայն Չեմպիոնշիպում հանդես եկող ակումբը իր ֆուտբոլիստի համար պահանջում է 20 մլն ֆունտ:
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Տոտտենհեմը» դուրս է եկել Զախայի համար մղվող պայքարից:
Միաժամանակ «Տոտտենհեմը» իր ուշադրությունը դարձրել է «Ինտերնասիոնալի» հարձակվող Դամիաոյին: Աֆրիկյան ազգերի գավաթի պատճառով Վիլաշ-Բոաշը կմնա միայն Ջերմեյն Դեֆոյի հույսին:
Դամիաոն «Տոտտենհեմի» տրանսֆերային նպատակն էր նաև անցած տարիներին: Մոտակա օրերին «Տոտտենհեմը» պատրաստվում է 15 մլն ֆուտն առաջարկել բրազիլական ակումբին: Goal