Երեքշաբթի երեկոյան կայացան լիգայի գավաթի 2-րդ տուրի 19 հանդիպում։
Երեկոյի գլխավոր խաղում հանդիպեցին «Ֆուլհեմն» ու «Տոտտենհեմը»։ Առաջին խաղակեսում «սպիտակները» առաջ անցան հաշվի մեջ Միկի Վան դե Վենի ինքնագոլի շնորհիվ, սակայն ընդմիջումից անմիջապես հետո «խթանները» պատասխանեցին Ռիչարլիսոնի գոլով։
Լոնդոնյան դերբիի ճակատագիրը վճռվեց 11 մետրանոց հարվածաշարում, իսկ այստեղ ավելի բախտավոր գտնվեց «Ֆուլհեմը»:
Ընդհանրապես, «Տոտտենհեմը» բարձրագույն դիվիզիոնի միակ ներկայացուցիչն էր, ով այդ երեկո լքեց մրցաշարը։ «Վուլվերհեմպտոնը», «Բորնմուտը», «Կրիստալ Փելեսը», «Բրենտֆորդը» և «Լուտոնը» հաղթահարեցին այս փուլի արգելքը:
Ֆուլհեմ 1 – 1 Տոտտենհեմ – (5:3)
Վուլվերհեմպտոն 5 – 0 Բլեքփուլ
Սուոնսի 2-3 Բորնմուտ
Լուտոն Թաուն 3 – 2 Գիլինգհեմ
Պլիմուտ 2 – 4 Կրիստալ Փելես
Նյուպորտ 1 – 1 Բրենտֆորդ (0։3)
Բոլթոն 1 – 3 Միդլսբրո
Պորտ Վեյլ 0 – 0 Կրյու Ալեքսանդրա (2:0)
Շեֆիլդ Ուենսդեյ 1-1 Մենսֆիլդ (5։4)
Ստոկ սիթի 6-1 Ռոթերհեմ
Տրանմերե 0 – 2 Լեսթեր
Ռեքսեմ 1 – 1 Բրեդֆորդ (3:4)
Սալֆորդ 1 – 1 Լիդս (9։8)
Բիրմինգհեմ 1 – 3 Քարդիֆ
Բրիստոլ Սիթի 0 – 1 Նորվիչ
Էքսեթեր 1-1 Սթիվենեյջ (5։3)
Պորտսմուտ 1-1 Պետերբորո (4։5)
Ուիքոմբ 0 – 1 Սաթոն
Ռեդինգ 2-2 Իպսվիչ (1։3)