«Մարսելը» պատրաստվում է «Տոտտենհեմի» քթի տակից տանել «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին:
Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տրանսֆերային պատուհանների ընթացքում լոնդոնյան ակումբը Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողին ձեռք բերելու անհաջող փորձեր է կատարում:
Այժմ «Տոտտենհեմի» հետ պատրաստվում է պայքարել «Մարսելը»: Ֆրանսիական ակումբը ի տարբերությունը «Տոտտենհեմին», պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հնարավորություն:
-«Մարսելը» կարող է հետաքրքիր տարբերակ լինել Լեանդրոյի համար,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Պրատեսան: Daily Mirror
Ավելացնենք, որ Դամիաոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին», ով այժմ Էդինսոն Կավանիին փոխարինող է փնտրում: