• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կարող է պատժվել 15 տարի առաջ իրականացրած տրանսֆերի համար

«Տոտտենհեմը» կարող է միավորներ կորցնել Պրեմիեր Լիգայում գործակալների գործողությունների կանոնները խախտելու համար։ Այդ կանոնները խաղտվել են 2008 թվականին հարձակվող Ջերմեյն Դեֆոյի տրանսֆերի գործարքում։

15 տարի առաջ «Տոտտենհեմը» Դեֆոյի տրանսֆերային իրավունքները վաճառեց «Պորտսմուտին» 7,5 միլիոն ֆունտի դիմաց։ Այդ տրանսֆերը իրականացնելու համար «խթանները» վարձակալել էին գործակալի արտոնագրություն չունեցող՝ Միտչել Թոմասին:

Բացի այդ, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին վարձակալել էր նաև գործակալ Ստյուարտ Փիթերսին, ով ի տարբերություն Թոմասի՝ ուներ արտոնագիր, սակայն նրա պայմանագիրը գործարքի պահին դեռ վերջնական տեսքի բերված չէր:

ՖԱ֊ին շատ շուտ հայտնի դարձավ «Տոտտենհեմի» խախտումները, սակայն 2010 թվականի հունվարին Ասոցիացիան որոշեց որևէ պատժամիջոց չկիրառել լոնդոնյան ակումբի նկատմամբ։

Հատկանշական է, որ նույն թվականին ՖԱ-ն 10 միավոր հանեց «Լուտոնից» նմանատիպ խախտումների համար։

Ըստ The Times-ի՝ «Տոտտենհեմի» գործն այժմ կարող է վերանայվել: Պատիժը սպառնում է ոչ միայն ակումբին, այլև նրա ղեկավարությանը, այդ թվում՝ Լևիին։

Այն մրցաշրջանում (2009/10), «խթաները» կարողացան շրջանցել «Մանչեսթեր Սիթիին» լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու պայքարում և 1962 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր։