«Տոտտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի նկատմամբ:
Երեկ կիսապաշտպանը բաց է թողել թիմի հետ մարզումը և անհատական է մարզվել` ցանկանալով այդպես ցուցադրել «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու իր ցանկությունը:
Ինչպես հայտնի է, «Տոտտենհեմը» մերժել է Բեյլին գնելու իսպանական ակումբի բոլոր առաջարկները:
Համաձայն իսպանական Marca-ի տեղեկության, եթե Բեյլը շարունակի անհնազանդություն դրսևորել, ակումբը կսկսի տուգանել նրան մեծ գումարների չափով: