• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կպայքարի «Չելսիի» հետ Լուիս Էնրիկեի համար

«Տոտտենհեմը» ցանկանում է մտնել պայքարի մեջ «Չելսիի» հետ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար:

Էնրիկեն ապրիլի սկզբին այցելել է Լոնդոն, և լուրեր էին շրջանառվում, որ լավ տպավորություն է թողել «Չելսիի» ղեկավարների վրա, բայց «ազնվականները» դեռ մտորում են Էնրիկեյին անմիջապես տալ այդ աշխատանքը՝ նախընտրելով ժամանակավոր մարզիչ նշանակել մրցաշրջանի մնացած հատվածի համար:

Միևնույն ժամանակ, Էնրիկեն շարունակում է մնալ երկու ֆավորիտներից մեկը՝ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ միասին «Չելսիի» գլխավոր ​​մարզչի պաշտոնի համար:

Այնուամենայնիվ, «Չելսիին», ամենայն հավանականությամբ, հիմա ավելի դժվար կլինի ձեռք բերել Էնրիկեին, քանի որ «Տոտտենհեմը» նույնպես պայքարում է Լուիսի համար:

Ըստ The Telegraph-ի, «շպորները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Լուիսի նկատմամբ և հույս ունեն հարցազրույց վերցնել նրանից արդեն այս շաբաթ:

52 ամյա իսպանացին ցանկանում է իր ուժերը փորձել Պրեմիեր լիգայում և վերջին ամիսներին անգլերենի դասերի է հաճախում հատուկ դրա համար: