Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Տոտտենհեմը» համաձայնության է եկել «Ստյաուայի» կենտորնական պաշտպան Վլադ Կիրիկեշի ձեռքբերման հարցում:
Ավելի վաղ լոնդոնցիները մոտ էին 23-ամյա Կիրիկեշին ձեռք բերելուն, սակայն ռումինական ակումբի նախագահը, ով այդ ժամանակ բանտում էր գտնվում, գործարքի վրա արգելք էր դրել: Թվում էր, որ «Տոտտենհեմն» այլևս չի անդրադառնա այս թեկնածությանը:
Սակայն վերջին օրերի ընթացքում լոնդոնյան ակումբն ակնառու առաջընթաց է գրանցել բանակցություների գործընթացում և մոտ է տրանսֆերն ավարտին հասցնելուն: Պաշտոնապես տեղափոխության մասին կհայտարարվի արդեն հաջորդ շաբաթ:
-Ակումբները համաձայնության են եկել նրա տրանսֆերի հարցում: Ես շատ ուրախ եմ Վլադի համար: Ակումբը մեծ գումար է աշխատել նրա տեղափոխության դիմաց, սակայն ես չեմ կարող հայտնել, թե ինչ գումարի մասին է խոսքը գնում,- հայտնել է «Ստյաուայի» գլխավոր մարզիչ Լաուրենցիու Ռեգեկամպֆը: