«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սոն Հին Մինին գնելու մասին։ Գործարքը գնահատվում է 20 մլն ֆունտ։
Գերմանիայում հանդես գալու ժամանակահատվածում Սոնը աչքի է ընկել խաղային կայունությամբ։ Բունդեսլիգայում մասնակցած 135 խաղում նա դարձել է 41 գոլի հեղինակ։
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է 23-ամյա հարավկորեացուն օգտագործել կիսապաշտպանության ձախ եզրում կամ որպես երկրորդ հարձակվող։
Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սոնի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել։ Սոնը «Տոտտենհեմում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։