«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյին գնելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:
27-ամյա Ֆասիոյի միջոցով լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է փոխարինել «Հալլ Սիթի» տեղափոխված Մայքլ Դոուսոնին:
Այսօր «Տոտտենհեմը» ավարտին է հասցրել ֆասիոյի տրանսֆերը՝ նրա հետ չորս տարվա պայմանագիր ստորագրելով:
Ավելացնենք, որ «Սևիլյայի» կազմում Ֆասիոն անցած տարի դարձավ Երոպա Լիգայի հաղթող: