«Տոտտենհեմը» հանդիսանում է «Ատլետիկո Մինեյրոյի» և Բրազիալիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Բերնարդին հավակնող միակ ակումբը:
Լուրերի համաձայն, տաղանդավոր բրազիլացով հետաքրքրվում են նաև «Բորուսիան» և «Պորտուն», բայց միայն լոնդոնցիներն են ներկա դրությամբ որևէ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերել:
-Մենք Դորտմունդից որևէ առաջարկություն չենք ստացել: Դեռևս «Տոտտենհեմը» միակ հավակնորդն է, հայտնել է գործակալ Մոյզեսը:
Հավելենք, որ Բերնարդը ազգային հավաքականում 3 խաղ է անցկացրել: «Մինեյրոյում» անցկացրած 59 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ: