«Տոտտենհեմը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի ծառայություններով։
«Տոտտենհեմը» ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանական գիծը, քանի որ Պիեռ-Էմիլ Հոյբյերգը, ամենայն հավանականությամբ կհեռանա Հյուսիսային Լոնդոնից:
27 ամյա Հոյբյերգը չի մտնում «Տոտտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուի ծրագրերի մեջ։
Անցած մրցաշրջանում Հոյբյերգը «Տոտտենհեմի» առանցքային խաղացողներից էր, ուստի «խթանները» պետք է արժանի փոխարինող գտնեն՝ չնայած Տանգի Նդոմբելեի վերադարձին և Ռոդրիգո Բենտանկուրի ապաքինմանը:
Ըստ The Telegraph-ի, փոխարինողների ցուցակում ներառված է 23 ամյա Գալագերի անունը, որի հեռանկարները «Չելսիում» մշուշոտ են՝ հաշվի առնելով Մոյսես Կայսեդոյի հավանական տրանսֆերը:
Այնուամենայնիվ, հնարավոր է, որ «Տոտտենհեմին» անհրաժեշտ լինի մոտ 50 միլիոն ֆունտ, որը կհամոզի «Չելսիին» բաց թողնել իր ակադեմիայի շրջանավարտին:
Հարկ է նշել, որ «Տոտտենհեմի» և «Չելսիի» միջև տրանսֆերները շատ հազվադեպ են լինում։ Վերջին խաղացողը, ով լոնդոնյան մի ակումբից տեղափոխվել է մյուսը, եղել է դարպասապահ Կարլո Կուդիչինին 2009 թվականին։