«Տոտտենհեմը» հետաքրքրված է «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրոուզի ծառայություններով։
Ուորդ-Պրոուզը «Սաութհեմպտոնի» համակարգում է 2003 թվականից, բայց ակնկալվում է, որ ամռանը կլքի Սեյնթ Մերիսը, եթե «սրբերը» չկարողանան պահպանել իրենց տեղը Պրեմիեր լիգայում:
Չնայած իր անգլիական անձնագրին և ստանդարտնեի իրացման ակնառու վարպետությանը, Ուորդ-Պրոուզը մեծ համբավ չի վայելում թոփ ակումբների շրջանում, բայց դեռևս կա որոշակի հետաքրքրություն Ջեյմսի նկատմամբ:
Ընդամենը մեկ օր առաջ «Տոտտենհեմի» սկաուտները հետևում էին «Սաութհեմպտոնի» 28 ամյա ավագին Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Նյուքասլի» դեմ խաղում, հայտնում է Daily Mail-ը:
Ուորդ-Պրոուզի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլ Յունայթեդը»։ Ավելացնենք, որ Ուորդ-Պրոուզը «Սաութհեմպտոնի» կազմում անց է կացրել ավելի քան 400 հանդիպում և խփել է 86 գոլ։