«Տոտտենհեմը» մոտ է «Ֆուլհեմի» նախկին վինգեր Մանոր Սոլոմոնի հետ պայմանագիր կնքելուն:
Կասեցնելով պայմանագիրը «Շախտյորի» հետ՝ Սոլոմոնը 2022/23 մրցաշրջանն անցկացրեց «Ֆուլհեմում»։ Մանորը Պրեմիեր լիգայում չորս գոլ է խփել «սպիտակների» կազմում, թեև ընդամենը չորս անգամ է հայտնվել թիմի մեկնարկային կազմում:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Սոլոմոնը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա լոնդոնյան մեկ այլ ակումբում։
23 ամյա իսրայելացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Տոտտենհեմի» հետ և հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի։
Սոլոմոնը ակնկալում է միանալ «Տոտտենհեմին» որպես ազատ գործակալ՝ օգտվելով ՖԻՖԱ-ի հատուկ որոշումից Ուկրաինայից արտասահմանյան ակումբների խաղացողների վերաբերյալ:
Այսպիսով, Սոլոմոնը կարող է լինել Անգե Պոստեկօղլուի երրորդ նորեկն այս ամառվա ընթացքում, չհաշված Դեյան Կուլուսևսկուն: