
«Թոթենհեմի» մտադիր է հաջորդ ամռանը վերդարձնել «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։
Այս միջազգային դադարի ընթացքում Քեյնը հայտարարել է, որ երջանիկ է «Բավարիայում», բայց միևնույն ժամանակ հրաժարվել է որևէ երաշխիք տալ իր ապագայի վերաբերյալ։
TEAMtalk-ի տեղեկությունների համաձայն՝ «Թոթենհեմի» սեփականատերերը՝ Enic ընկերությունից, որոնք իրենց ակումբին նոր դարաշրջան են խոստացել, պատրաստ են վճարել Քեյնի պայմանագրի չեղարկման գումարը և բավարարել Հարիի աշխատավարձի պահանջները։
«Թոթենհեմ» վերադառնալը Քեյնին հնարավորություն կտա փորձել գերազանցել Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուին՝ Ալան Շիրերին։ Այժմ Հարին 47 գոլով է հետ մնում Շիրերից (260)։
Քեյնի նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «կարմիր սատանաները» պետք է զգալիորեն ավելի լավ հանդես գան, որպեսզի իրապես հույս ունենան ձեռք բերել Անգլիայի հավաքականի 32-ամյա ավագին։