• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» նորից հետաքրքրվում է Լեանդրո Դամիաոյով

Լեանդրո Դամիաո«Ինտերնասիոնալի» նախագահ Ջովաննի Լուիջին հայտնել է, որ «Տոտտենհեմը» նորից սկսել է հետաքրքրվել Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Լեանդրո Դամիայով:

Արդեն մի քանի տարի լոնդոնյան ակումբը փորձում է ձեռք բերել Դամիաոյին: Երբ հունվարին ակումբին նորից չհաջողվեց ձեռք բերել խաղացողին, գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնեց, որ Լեանդրոն ընդմիշտ հանվել է «Տոտտենհեմի» տրանսֆերային ցուցակից:

Մինչդեռ «Տոտտենհեմի» ներկայացուցիչները շարունակում են հետևել 23-ամյա բրազիլացուն: Մեծ է հավանականությունը, որ ամռանը Դամիաոն կմեկնի Անգլիա: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

-Եթե ակումբը որևէ խաղացողի է ցանկանում, ապա պետք է դիմի այն ակումբի նախագահին, որտեղ տվյալ ֆուտբոլիստը հանդես է գալիս, և ոչ թե պայմանավորվի գործակալի հետ: Սա սխալ մոտեցում է:

Վերջերս մենք զրուցել ենք «Տոտտենհեմի» հետ, և շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանում Լեանդրոն հանդես կգա Անգլիայում,- հայտնել է Լուիջին: Tutto Mercato

Հետաքրքիր փաստեր