«Տոտտենհեմը» հարձակվող Հարի Քեյնին նոր պայմանագիր է առաջարկել՝ բարելավված պայմաններով։
Այս պահին ընթանում է Քեյնի գործող պայմանագրի նախավերջին տարին։ Թվում է, թե սա լավագույն պահն է Քեյնի համար ակումբից հեռանալու, եթե իհարկե Հարին ցանկանում է գավաթներ նվաճել:
Քեյնի նկատմամբ, ով հուլիսին կդառնա 30 տարեկան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան», սակայն «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին չի ցանկանում բաժանվել իր ակումբի լեգենդից։
Ավելին, ըստ The Guardian-ի, «Տոտտենհեմը» առաջարկել է Քեյնին նոր պայմանագիր կնքել՝ աշխատավարձի զգալի բարձրացումով:
Սակայն Քեյնը չի շտապում ընդունել այդ առաջարկը։ Հարին հաստատ նոր պայմանագիր չի ստորագրի, քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է, և դեռ կա հնարավորություն, որ նա կհեռանա «Տոտտենհեմից»։