«Տոտտենհեմը» շարունակում է հետաքրքրվել «Վուլվերհեմպտոնի» վինգեր Ադամա Տրաորեն ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ:
Տրաորեն այս մրցաշրջանում լավագույն ժամանակները չի անցկացնում։ Ադաման «Վուլվերհեմպտոնի» մեկնարկային կազմում չի հայտնվում և բոլոր մրցաշարերում ընդամենը երկու գոլ է խփել:
Այնուամենայնիվ, Տրաորեի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, ինչը խթանում է եվրոպական ակումբների հետաքրքրությունը 26 ամյա իսպանացու նկատմամբ:
Ըստ 90min-ի՝ Տրաորեի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին», «Ինտերը», «Ատլետիկոն», ինչպես նաև «Տոտտենհեմը», որը երկար ժամանակ հետևում է Ադամային:
«Շպորները» հույս ունեն, որ փոքր փոխհատուցումը բավարար կլինի «գայլերին» համոզելու համար բաց թողնել Տրաորեն հաջորդ ամիս: