«Տոտտենհեմի» առաջարկն «Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Բերնարդին գնելու վերաբերյալ մերժվել է: Ամենայն հավանականությամբ, լոնդոնցիները պարտվել են տաղանդավոր բրազիլացու համար պայքարում:
20-ամյա Բերնարդի համար հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիան» և Դոնեցկի «Շախտյորը»: Սակայն ոչ մեկին չհաջողվեց ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը համաձայնեցնել, ով հիմա պետք է ուղևորվի «Պորտու»:
-Բանակցությունները «Բորուսիայի» և «Տոտտենհեմի» հետ դադարեցվեցին Բերնարդի բարձր գնի պատճառով, և նա չի տեղափոխվի այս ակումբներից և ոչ մեկը: Ինչ վերաբերվում է «Շախտյորին», ապա նրանց կողմից անգամ առաջարկություն չի եղել:
Հիմա կարիերան շարունակելու ամենահավանական տեղը հանդիսանում է«Պորտուն»,- գործակալ Ադրիանո Սպադոտոյի խոսքերն է մեջբերում O Tempo-ն: