Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Տոտտենհեմին» չհաջողվեց ձեռք բերել «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
-Դամիաոն մնում է մեզ հետ: «Տոտտենհեմի» առաջարկած գումարը բավական չէր:
Հնարավո՞ր է, որ նա հետագայում լքի ակումբը: Իհարկե, այո: Օրինակ Լուկաս Սիլվայի տեղափոխությունը «ՊՍԺ» լավ գործարք էր,- հայտնել է բրազիլական ակումբի սպորտային տնօրեն Մարսելու Մեդեյրուշը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ ունի հարձակման գծում: Ջերմեյն Դեֆոն վնասվածք ունի, իսկ Էմանուել Ադեբայորը մասնակցում է աֆրիկյան ազգերի գավաթին: