• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» չորրորդ պարտությունը կրեց վերջին հինգ խաղում (տեսանյութ)

«Տոտտենհեմը» չորրորդ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայի վերջին հինգ հանդիպումներում՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով «Վեստ Հեմին»:

«Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո «խթանների» մեկնարկային կազմ վերադարձան Քրիստիան Ռոմերոն և Պյեռ Հոյբյերգը, ովքեր նախորդ խաղում որակազրկված էին: Նրանք փոխարինեցին Էմերսոն Ռոյալին և Բրայան Խիլին։

«Մրճահարները» նույնպես երկու փոփոխություն ունեին իրենց մեկնարկային կազմում՝ առաջին անգամ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ակումբի դարպասում հայտնվեց Լուկաշ Ֆաբիանսկին՝ փոխարինելով Ալֆոնս Արեոլային։ Կուրտ Զուման փոխարինեց Կոնստանտինոս Մավրոպանոսին։

«Տոտտենհեմ» 1 – 2 «Վեստ Հեմ»

Գոլեր՝ Ռոմերո – Բոեն, Ուորդ-Պրոուզ

Դեղին՝ Պորրո, Ռոմերո, Կուլուսևսկի – Պալմերի, Ուորդ-Պրոուզ, Ալվարես

Հետաքրքիր փաստեր