«Տոտտենհեմը» հուսով է՝ կկարողանա օգտվել «Անժիում» ստեղծված իրավիճակից և ձեռք բերել ռուսական ակումբի փլեյմեյքեր Վիլլիանին: Այս մասին հաղորդում է The Times հեղինակավոր պարբերականը:
Հունվարին Վիլաշ-Բոաշը չկարողացավ գնել բրազիլիացուն, քանի որ «Անժին» «Շախտյորին» ավելի շատ գումար առաջարկեց:
Սակայն այժմ պորտուգալացի մարզիչը Վիլլիանին գնելու իրական հնարավորություն ունի: Բանն այն է, որ «Անժիի» ղեկավար Սուլեյման Կերիմովը որոշել է իր նյարդերը և առողջությունը չվատնել ֆուտբոլի վրա և տրանսֆերի է հանել իր բոլոր ֆուտբոլիստներին:
Ավելացնենք, որ Վիլլիանը համարվում է «Անժիի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն ֆունտ: