«Տոտտենհեմն» ակտիվացրել է իր հետաքրքրությունը «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
2011թ-ին խոսվում էր Պյանիչի «Արսենալ» տեղափոխության մասին: Այդ ժամանակ բոսնիացի ֆուտբոլիստն էլ հայտնեց, որ շատ մոտ է «Էմիրեյթս» տեղափոխվելուն:
Այժմ տաղանդավոր ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պատրաստ է պայքարել «Տոտտենհեմը», որը նպատակ է դրել հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Լիգային: Միրալեմին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան»:
Ավելացնենք, որ Պյանիչը «Ռոմայում» մասնակցել է 57 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: