• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» Բեյլի վաճառքի հարցով սկսել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին, այնուամենայնիվ, երկխոսության մեջ է մտել «Ռեալ Մադրիդի» ղեկավարության հետ` կիսապաշտպան Գարեթ Բեյլի վաճառքի հարցով:

Գտնվելով հենց ֆուտբոլիստի, ինչպես նաև առաջարկվող գումարի (86 մլն ֆունտ) ճնշման տակ՝ Լևին ստիպված է սկսել բանակցել «Ռեալի» հետ: Ինչպես հայտնում է Goal-ը, լոնդոնցիները մտադիր են իսպանական գրանդից պահանջել 100 մլն եվրո:

Աղբյուրի համաձայն, օգոստոսի 6-ին Լևին Ֆլորիդայում անձնական հանդիպում կունենա «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Եթե կողմերը համաձայնության գան, ապա Բեյլի տեղափոխությունը տրասնֆերային ռեկորդ կլինի:

Իր հերթին ESPN պարբերականը հաստատում է, որ «Տոտտենհեմն» իսկապես մտադիր է Բեյլի վաճառքից 100 մլն ֆունտ վաստակել, սակայն գումարի մի մասի փոխարեն լոնդոնյան ակումբը ցանկանում է ստանալ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ով անցած ամառ է հեռացել «Ուայթ Հարթ Լեյնից» 28 մլն ֆունտի դիմաց:

Հետաքրքիր փաստեր