• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» Վիլաշ-Բոաշին չի զիջի «ՊՍԺ»-ին

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմում» վստահ են, որ չնայած ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հետաքրքրությանը, Անդրե Վիլաշ-Բոաշն այս ամռանը չի հեռանա Լոնդոնից: The Guardian

Ֆրանսիայի չեմպիոնն արդեն բանակցում է պորտուգալացու գործակալի հետ և հուսով է, որ մինչև շաբաթվա վերջ կկարողանա լուծել այս տեղափոխությունը: Ֆրանսիական ակումբի ղեկավարները Կարլո Անչելոտիին փոխարինելու համար տարբեր մարզիչների էին դիտարկում, սակայն Ժոզե Մոուրինյոյի, Մանուել Պելեգրինիի և Վալտեր Մացարիի նոր ակումբներ տեղափոխվելուց հետո Վիլաշ-Բոաշը դարձավ առավել նախընտրելի թեկնածու:

Չնայած լոնդոնյան ակումբում իր համար հաջող մրցաշրջանին, երբ «Տոտտենհեմը» հավաքեց իր պատմության ընթացքում ռեկորդային 72 միավոր, պորտուգալացու գործակալը բանակցություններ է սկսել «ՊՍԺ»-ի հետ:

Ավելացնենք, որ 2009թ-ից, երբ Վիլաշ-Բոաշը սկսեց իր մարզչական կարիերան, ոչ մի ակումբում մեկ տարուց ավել չի մնացել: Անդրեան մարզել է «Ակադեմիկան», «Պորտուն», «Չելսին» և «Տոտտենհեմը»: