«Տոտտենհեմը» ցանկանում է իր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրին:
Գործնականում ոչ մեկը չի կասկածում, որ մրցաշրջանի ավարտից հետո Թիմ Շերվուդը կազատվի իր զբաղեցրած պաշտոնից՝ չնայած, որ իր 18-ամյսյա պայմանագրի ավարտին դեռ 1 տարի կա:
Հոլանդական Fox Sports-ի հաղորդմամբ, լոնդոնցիները մտածում են 43-ամյա Դե Բուրին առաջարկ անելու մասին, ով այս շաբաթ «Այաքսի» հետ չորրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
«Տոտտենհեմը» հույսը կտրել է Լուի Վան Գալից, ով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության գալուն, ինչի համար էլ ուշադրությունն ուղղել է Դե Բուրին: