«Տոտտենհեմը» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը՝ որպես թիվ 1 Ուգո Լյորիսի երկարաժամկետ փոխարինող:
Լյորիսն այժմ իր 10-րդ մրցաշրջանն է անց կացնում «Տոտտենհեմում», սակայն Evening Standard-ը ակնկալում է, որ Ուգոն կլքի լոնդոնյան ակումբը 2024 թվականին, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը:
«Շպորները» սկսել են նախօրոք պատրաստվել Լյորիսի հետ բաժանմանը և արդեն կազմել են դարպասապահների կարճ ցուցակը, ովքեր կփոխարինեն 35-ամյա ֆրանսիացուն:
Այս ցուցակի առաջին հորիզոնականում Օբլակն է, իսկ «Տոտտենհեմը» պատրաստ է այս մրցաշրջանի ավարտից հետո հրավիրել 29-ամյա սլովենացուն՝ չսպասելով 2024 թվականին։
Օբլակի պայմանագիրը ակտիվ է մինչև 2028 թվականը, սակայն «Ատլետիկոն» բաց է քննարկելու Յանի վաճառքը, ումով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: