«Տոտտենհեմը» վստահ է, որ իրեն կհաջողվի ձեռք բերել «Էվերթոնի» վինգեր Կևին Միրալյասին և պատրաստ է փոխարենը տալ Ահարոն Լենոնին: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը:
Լոնդոնյան ակումբը 27-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրվում էր դեռ հունվարին: Քևինը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը և դա մերսիսայդցիներին կարող է ստիպել վավաճռել նրան:
Ի տարբերություն ձմեռային տրանսֆերային պատուհանի, այս անգամ «Տոտտենհեմը» խաղաքարտ ունի: Դա 28-ամյա վինգեր Ահարոն Լենոնն է, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում»:
Հաղորդվում է, որ ակումբները կարող են պարզապես փոխանակվել ֆուտբոլիստներով՝ «Տոտտենհեմի» կողմից որոշակի հավելավճարով:
Այս գործարքի իրականացմանը կարող է խանգարել Մադրիդի «Ատլետիկոն», որն ի տարբերություն «Տոտտենհեմի», Միրալյասին կարող է առաջարկել Չեմպիոնների Լիգայի մասնակցության հնարավորություն: