Այսօր շվեյցարիական Նիոնում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Այս առաջնությունում Անգլիան ներկայացնող «Հալլ Սիթին» և «Տոտտենհեմն» իմացան իրենց մրցակիցներին:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում վեցերրորդ տեղը զբաղեցրած «Տոտտենհեմը» կմրցի Կիպրոսի ԱԵԼ-ի հետ, իսկ երեկ սլովենական «Տրենչինի» արգելքը հաղթահարած «Հալլ Սիթիի» մրցակիցն է բելգիական «Լոկերենը»:
Ավելացնենք, որ որոկավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերը նշանակված են օգոստոսի 21-ին և 28-ին: Անգլիական թիմերն իրենց առաջին խաղերը կանցկացնեն դրսում: