«Տոտտենհեմին» և «Սուոնսիին» հայտնի են Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում իրենց մրցակիցները:
ՈՒԵՖԱ-ի վիճակահանությամբ պարզ դարձավ, որ «Տոտտենհեմը», որը Եվրոպա Լիգայի անցած առաջնությունում հասավ մինչև 1/4 եզրափակիչ, կսկսի պայքարը Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյի» հետ:
Լիգայի գավաթակիր «Սուոնսին», որը որակավորման 3-րդ փուլում հեշտությամբ հաղթահարեց «Մալմյոյի» արգելքն, այս անգամ ուժերը կչափի ռումինական «Պետրոլուլի» հետ:
Հավելենք, որ փլեյ-օֆֆի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 22-ին, իսկ պատասխան հանդիպումները` մեկ շաբաթ հետո: