• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմի» ֆուտբոլիստների վնասվածքները լուրջ չեն

Մուսա Դեմբելե «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը պատմել է այն ֆուտբոլիստների մասին, ովքեր «Տրոմսյոյի» դեմ Եվրոպա Լիգայի երեկվա խաղում (0:3) վնասվածքներ են ստացել:

Նորվեգացիների հետ խաղում լոնդոնյան ակումբի երեք ֆուտբոլիստներ` Դենի Ռոուզը, Մուսա Դեմբելեն և Յունես Կաբուլը վնասվածքներ ստացան: Սակայն նրանց վնասվածքները լուրջ չեն, և ֆուտբոլիստներն արդեն այս կիրակի կարող են մասնակցել «Քարդիֆի» դեմ Պրեմիեր Լիգայի հերթական տուրի խաղին:

-Դեմբելեի հետ ամեն ինչ կարգին է: Նա ցավ էր զգացել մրցակցի հարվածից հետո, սակայն արդեն իրեն լավ է զգում:

Յունեսը մկանային խնդիրներ ունեցավ, և մենք որոշեցին նրան փոխարինել: Նա ամբողջ ուժով խաղում էր, սակայն բարդություններ չեն առաջացել:

Ինչ վերաբերվում է Դենիին, ապա նա վաղը կրկին բուժզննում կանցնի: Նրա ոտքի կոճը մի փոքր այտուցվել է, մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: