• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Արսենալ» (անոնս)

«Տոտտենհեմ - ԱրսենալՊրեմիեր Լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ դուրս կգան երկու սկզբունքային մրցակիցներ:

«Տոտտենհեմի» և «Արսենալի» այս դիմակայությունը ոչ միայն տուրի, այլ նաև առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից է: Հյուսիսլոնդոնյան դերբին միշտ էլ աչքի է ընկել անզիջում պայքարով և գոլառատությամբ:

Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը այժմ գեղեցիկ և վստահ ֆուտբոլ է խաղում: Թիմը շարունակում է հաղթել և միավորներ հավաքել անգամ Ջերմեյն Դեֆոյի բացակայության պայմաններում: Վիլաշ-Բոաշի ժամանակ թիմը ձեռք է բերել նաև կամային հատկանիշներ: «Տոտտենհեմը» բավական շատ գնդակ է խփել հանդիպման վերջին րոպեներին: Այժմ թիմի առաջատարն է ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը, ով ընթացիկ առաջնությունում դարձել է 15 գոլի հեղինակ:

Ի տարբերություն «Տոտտենհեմի», «Արսենալը» աչքի չի ընկնում կայունությամբ: «Զինագործները» կարող են բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ և հաղթել խոշոր հաշվով, իսկ հաջորդ խաղում զիջեն կարգով ցածր թիմի: «Արսենալը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում» և «Տոտտենհեմից» հետ է ընդամենը 4 միավոր:

Պատմությունը խոսում է «Արսենալի» առավելության մասին: Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 168 անգամ, որից 71 խաղում ուժեղ են գտնվել «զինագործները»: 53 անգամ հաղթել է «Տոտտենհեմը», իսկ 45 խաղ ավարտվել է խաղաղ ելքով: Թիմերի խփած գնդակների հարաբերությունն էլ է «Արսենալի» օգտին՝ 265-229:

Մրցաշրջանի առաջին խաղում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում 5:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց: Խաղի ելքի վրա ազդեց 17-րդ րոպեին դաշտից հեռացված Էմանուել Ադեբայորը:

«Տոտտենհեմից» վնասվածք ունի միայն բրազիլիացի կիսապաշտպան Սանդրոն: Լուրերի համաձայն Ջերմեյն Դեֆոն արդեն սկսել է մարզումները և կկարողանա թիմին օգնել այս խաղում: «Արսենալից» վնասվածքի պատճառով չեն կարողանա դաշտ դուրս գալ Բակարի Սանյան և Կիերան Գիբսը:

Ընդհանուր գնահատմամբ ավելի մեծ է «Տոտտենհեմի» շանսերը, սակայն եթե Արսեն Վենգերի թիմի մոտ խաղը ստացվի, ապա «Տոտտենհեմը» լուրջ խնդիրներ կունենա: Վերջին խաղերում լավ մարզավիճակ է հավաքել Սանտի Կազորլան: Արդյունավետությամբ աչքի է ընկնում նաև Թեո Ուոլկոտը: Լավ խաղ են ցուցադրում Ջեկ Ուիլշերը և Միկել Արտետան: Իսկ «Տոտտենհեմի» գլխավոր աստղը Գարեթ Բեյլն է:

Երկու թիմերն էլ գեղեցիկ են մտածում և արդյունավետ գործում: Իսկ դրան գումարելով խաղի սկզբունքայնությունը կարող ենք ասել, որ մեզ բավական դիտարժան խաղ է սպասվում:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մրցավարը՝ Մարկ Կլատենբուրգ:

Մեր կանխատեսումը՝ 3:2

Հետաքրքիր փաստեր