Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր տեղի «Տոտտենհեմը» կընդունի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
«Քաղաքայինների» համար այս հանդիպումը իրենց կարգը ապացուցելու համար լավ հնարավորություն է, քանի որ Մանչինիի սաները առաջնության ավարտից 5 տուր առաջ «Յունայթեդին» զիջում են 13 միավոր:
«Տոտտենհեմը» պայքարում է Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար: Լոնդոնյան ակումբը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում և ընդամենը 3 միավոր է բաժանում 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիից»: Այս խաղին կարող է մասնակցել «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը, ով «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ խաղում վնասվածք ստացավ և մինչ այժմ դաշտ դուրս չի եկել:
1997թ-ից հետո Լոնդոնյան ակումբն ամենախոշոր պարտությունը կրել է հենց «Մանչեսթեր Սիթիից»: 2011թ-ին «Սիթին» «Ուայթ Հարթ Լեյնում» հաղթեց 1-5 հաշվով:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2
Խաղին կարող եք հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով: