Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Մաուրիսի Պոչետինոյի սաները նվազագույն հաշվով առավելության հասան արգենտինացի մասնագետի նախկին ակումբի նկատմամբ: Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գնդակը 40-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիկսենը:
«Տոտտենհեմ» հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 11 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:
Գոլ. Էրիկսեն՝ 40ր: