Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:
«Քաղաքայիններն» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ ջախջախեցին «Տոտտենհեմին»: Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Սերխիո Ագուերոն բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին մրցավարը «Տոտտենհեմին» թողեց 10 ֆուտբոլիստներով՝ միաժամանկ դաշտի տերերին պատժելով 11 մետրանոցով, որն անվրեպ իրացրեց Յայա Տուրեն: Թվային առավելություն ստացած հյուրերը կարողացան հաշիվն ավելի խոշոր դարձնել՝ 1:5: Գոլերի հեղինակ դարձան Էդին Ջեկոն, Ստեֆան Յովետիչը և Վենսան Կոմպանին:
Լոնդոնցիների միակ գնդակը 59-րդ րոպեին խփեց Էթիեն Կապուն:
Գոլեր. Ագուերո՝ 15ր, Տուրե՝ 51ր (11մ), Ջեկո՝ 54ր, Կապու՝ 59ր, Յովետիչ՝ 78ր, Կոմպանի՝ 89ր:
Հեռացում. Ռոուզ՝ 50ր: