«Ֆուլհեմը» հայտարարել է «Տորինոյի» և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Սաշա Լուկիչին 8 մլն ֆունտով ձեռք բերելու մասին:
Լուկիչը չորսուկես տարվա պայմանագիր կնքեց «Ֆուլհեմի» հետ՝ 12 ամսով երկարաձգման տարբերակով և դարձավ առաջին ձեռքբերումը Մարկո Սիլվայի թիմի համար ձմեռային պատուհանում։
Լուկիչը «Տորինոյի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից՝ միայն 2017/18 մրցաշրջանում վարձավճարով հանդես գալով «Լևանտեում»։ Ընդհանուր առմամբ, 26 ամյա սերբը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 168 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։
Սաշան իր երկրի ազգային հավաքականում հանդես է գալիս 2018 թվականի սեպտեմբերից՝ մինչ այժմ անցկացրել է 35 հանդիպում։