«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն պայմանագիր է ստորագրել Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում աշխատելու համար:
Տուրեն դեկտեմբերից աշխատում է «Տոտտենհեմի» ակադեմիայում, իսկ հուլիսին պաշտոնապես ընդգրկվել է լոնդոնյան ակումբի կազմում՝ մշտական աշխատանքային պայմանագիր ստանալով։
Իր մարզչական վերազինման շրջանակներում Յայան կօգնի երիտասարդ անգլիացիներին Լի Կարսլիի գլխավորությամբ նախապատրաստվել Իտալիայի և Գերմանիայի դեմ ընկերական խաղերին, հայտնում է Daily Mail-ը: