Իտալական ֆուտբոլի լեգենդ Ջորջիո Կելինին պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայռին:
Մագուայռը ահռելի ճնշման տակ է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Բանավեճը մոլեգնում է այն հարցի շուրջ, թե արդյոք Հարին պետք է պահպանի իր տեղը Անգլիայի մեկնարկային կազմում այն բանից հետո, երբ այն կորցրեց իր ակումբում:
Այնուամենայնիվ, Կելինին, ով անցյալ տարի Եվրո-2020-ի եզրափակչում հանդիպեց Մագուայեռի հետ, կարծում է, որ մարդկանց մոլորեցնում են Հարիի գինը և չափազանց շատ են պահանջում աշխարհի ամենաթանկ պաշտպանից:
«Ես տխուր եմ Մագուայռի իրավիճակի համար, քանի որ նա շատ լավ խաղացող է: Նրանք (Մանչեսթեր Յունայթեդը) նրանից շատ են ակնկալում: Արդյո՞ք այն փաստը, որ նրանք վճարել են 80 միլիոն ֆունտ նրա համար, նշանակում է, որ նա պետք է լինի լավագույն խաղացողը յուրաքանչյուր խաղում: Դա սխալ է: Տրանսֆերային շուկայում գինը կախված է բազմաթիվ գործոններից, որոնք դուք չեք կարող վերահսկել: Դա ձեր մեղքը չէ»:
«Նա և Սթոունսը լավ համագործակցում են: Լավ, միգուցե Մագուայռը Ռիո Ֆերդինանդը չէ, բայց նա բավականին լավն է»:
«Այս իրավիճակը չի օգնում Անգլիային խաղալ իրենց լավագույն խաղը: Եթե դուք պատրաստվում եք հաղթել աշխարհի առաջնությունը, ապա չեք կարող դա անել դժվարությունների մեջ գտնվող հիմնական խաղացողների հետ, իսկ Մագուայռը թիմի առանցքային խաղացողներից մեկն է»:
«Բոլոր լրատվամիջոցները և երկրպագուները իսկապես ճնշում են գործադրում անգլիացի խաղացողների վրա, այնպես որ դա հեշտ չէ»,- The Times-ին ասել է Կելինին: