«Արսենալը» ձեռք է բերել «Բրայթոնի» և Բելգիայի հավաքականի վինգեր Լեանդրո Տրոսսարդին:
Տրոսսարդը չորսուկես տարվա պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Լեանդրոն «զինագործների» կազմում կխաղա 19-րդ համարի ներքո։
«Արսենալը» պարտավորվում է «Բրայթոնին» երաշխավորված 20 մլն ֆունտ վճարելու Տրոսսարդի համար, ըստ Sky Sports-ի, սակայն բոնուսները կարող են 28 ամյա բելգիացու արժեքը կարող են հասցնել 27 մլն ֆունտի:
Տրոսսարդն այս մրցաշրջանում «Բրայթոնի» լավագույն խաղացողներից մեկն էր՝ խփելով 7 գոլ Պրեմիեր լիգայի 16 հանդիպումներում, սակայն Լեանդրոյի և «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբիի հարաբերությունները կդժվարանամ անվանել լավ, որը և ստիպեց Լեանդրոյին չերկարաձգել պայամանգիրը, որը պետք է ավարտվեր մրցաշրջանի վերջում:
Պաշտոնական հայտարարության մեջ «Արսենալը» ասել է, որ իրենք ժամանակին են ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հույս ունեն օգտագործել Տրոսսարդին Պրեմիեր լիգայի կիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
«Ակումբում բոլորը լավ աշխատանք կատարեցին՝ ձեռք բերելով Լեանդրոյին: Նա ունիվերսալ խաղացող է, մեծ տեխնիկական հմտությամբ, մտածողությամբ, և՛ Պրեմիեր լիգայում և՛ միջազգային ասպարեզում մեծ փորձ ունի»:
«Լեանդրոն կուժեղացնի մեր կազմը մրցաշրջանի երկրորդ կեսում, և մենք անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատելուն: Մենք ողջունում ենք Լեանդրոյին և նրա ընտանիքին «Արսենալում», – ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան: