«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան պատրաստվում է ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից:
«Չելսին» պատրաստ էր այս ամառ բաժանվել Չալոբայից, սակայն «կապույտները» հրաժարվեցին այդ մտքից՝ Վեսլի Ֆոֆանայի լուրջ վնասվածքի պատճառով:
Սակայն օրերս հայտնի դարձավ, որ «Չելսին» համաձայնել է գնել «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասիին, և դա ուղղակիորեն կանդրադառնա Չալոբայի ապագայի վրա։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Չալոբան համոզված է, որ նոր մրցաշրջանում իր խաղային փորձը «Չելսիում» կսահմանափակվի, և այժմ Տրևոն ցանկանում է նոր ակումբ գտնել:
«Չելսին» հույս ունի ստանալ մոտ 45 միլիոն ֆունտ ստերլինգ 24 ամյա անգլիացու տրանսֆերից: