Հարձակվող Կարլոս Տևեսը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը կնքել նոր պայմանագիր և պատրաստվում է հաջորդ տարվա ամռանը վերադառնալ «Բոկա Խունիորս»:
Ավելի վաղ ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել էր, որ ցանկանում են երկարաձգել գործող պայմանագիրը Տևեսի հետ: Արգենտինացու պայմանագիրը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ քաղաքայինները առաջակում են երկարաձգել այն ևս 2 տարով:
Մինչդեռ Կարլոսը հրաժարվել է մնալ Մանչեսթերում: 28-ամյա արգենտինացին հստակ որոշել է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան:
-Ես ունեմ մի ամբողջ տարվա պայմանագիր «Սիթիի» հետ, և նրանք առաջարկում էին երկարաձգել այն ևս երկու տարով: Ես նախընտրում եմ վերադառնալ հայրենիք, իսկ «Սիթին» չի ցանկանում ազատել ինձ առանց որևէ փոխհատուցման:
Եվրոպայում կմնամ ևս 2 տարի, իսկ հետո կվերադառնամ: «Բոկայի» նախագահը միշտ ասել է, որ ինձ համար ակումբի դռները միշտ բաց են: Ես շատ եմ ուզում նորից հագնել նրանց մարզաշապիկը:
Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բոկայում»,- ասել է Տևեսը: Sunday Mirror